Հարցեր և պատասխաններ
Ի՞նչ է TORG.AM-ը:

TORG.AM-ը կայք է, որը կտա Ձեզ հիանալի հնարավորություն ավելացնելու և գտնելու այլ օգտատերերի Ձեր իսկ նախընտրած ցանկացաց հայտարարություն, Ձեր մոտակա տարածաշրջանում:.

Ինչու՞է Ձեզ պետք իմ հեռախոսահամարը:

Մենք ոչ մեկին ցույց չենք տալիս և չենք փոխանցում օգտատերերի հեռախոսահամարները։ Դա նախատեսված է անձնական կաբինետների հավաստիությունը հաստատելու համար:

Տեսնո՞ւմ են արդյոք այլ օգտատերերը իմ հասցեն, անունը կամ ազգանունը:

Ոչ: Հավելվածի օգտատերերը կտեսնեն միայն Ձեր ապրանքի գտնվելու մոտակա տարածաշրջանը, Ձեր անունը և ազգանվան առաջին տառը: Այդ տեղեկատվությունը հասանելի է օգտատերերին միայն ապրանքի/ծառայության նկարագրության էջում և հաղորդագրություններում:

Ինչպե՞ս ավելացնել հայտարարություն:

Գրանցվեք, հաստատեք գրանցումը և մուտք գործեք Ձեր  անձնական կաբինետ։ Այնուհետև սեղմեք "Ավելացնել հայտարարություն" կոճակը, նշեք ապրանքի մասին տվյալները, ստուգեք գտնվելու վայրը, ավելացրեք լուսանկար, որից հետո սեղմեք "Հրապարակել" կոճակը և Ձեր հայտարարությունն արդեն իսկ ավելացված է:

Ինչպե՞ս խմբագրել ստեղծված հայտարարությունը:

Մուտք գործեք հայտարարության էջ և սեղմեք "Խմբագրել" կոճակը: Անհրաժեշտ փոփոխությունները կատարելուց հետո սեղմեք "Պահպանել" կոճակը:

Ինչի՞ համար է հայտարարության մեջ պետք հասցեն :

Այդ շնորհիվ օգտատերերը կարող են գնահատել, թե որքան հեռու է նրանցից վաճառվում տվյալ ապրանքը: Հավելվածի օգտատերերը տեսնելու են Ձեր ապրանքի գտնվելու մոտակա տարածաշրջանը:

Արդյո՞ք ես կարող եմ փոխել հասցեն իմ հայտարարության մեջ:

Այո, Դուք կարող եք փոխել նշված հասցեն արդեն ստեղծված հայտարարությունը խմբագրելուց հետո:

Ինչպե՞ս պայմանավորվել գործարքի մասին:

Վաճառողների ու գնորդների միջև շփումը իրականացվում է հաղորդագրությունների միջոցով: Մուտք գործեք հայտարարության էջ և սեղմեք "Գրել վաճառողին" կոճակը: Մնում է միայն մուտքագրել տեքստը և սեղմել "Ուղարկել" կոճակը: Ձեր բոլոր նամակագրությունները հասանելի են "Հաղորդագրություններ" բաժնում:

Իմ հայտարարությունն արգելափակված է: Ինչու՞:

Հավանական է, որ այն պարունակում է պոռնոգրաֆիկ նյութեր, անպարկեշտ արտահայտություններ, սպամ, կամ Դուք վաճառում եք արգելված իրեր: Ճշգրիտ պատճառը Դուք կարող եք իմանալ արգելափակված հայտարարության էջում: Եթե մենք սխալվել ենք, ապա գրեք մեզ support@torg.am հասցեին արգելափակված հայտարարության նկարագրության էջից, սեղմելով "Գրել աջակցության ծառայություն" կոճակը:

Ես ուզում եմ բողոքել հայտարարության համար: Ինչպե՞ս դա անել:

Եթե  Դուք գտնում եք, որ տեղադրված հայտարարությունը պարունակում է պոռնոգրաֆիկ նյութեր, անպարկեշտ արտահայտություններ կամ այդ հայտարարությունը արգելված ապրանքների մասին է՝ խնդրում ենք հայտնել մեզ այդ մասին: Բողոքելու համար բացեք տվյալ հայտարարությունը և սեղմեք "Տեղեկացնել խախտման մասին կոճակը": Խախտումների առաջարկած ցուցակից ընտրեք այն, ինչ համապատասխանում է տվյալ հայտարարությանը:

Ինչպե՞ս կապնվել աջակցութան ծառայության հետ:

Եթե Դուք ունեք հարցեր կամ առաջարկներ, թե ինչպես կարելի է բարելավել ծառայության աշխատանքը ապա՝  կարող եք գրել մեզ support@torg.am հասցեին, մեր մասնագետները անպայման կօգնեն Ձեզ: