Ծառայության կանոնները

Հայտարարությունների տեղադրման ընդհանուր պահանջները 

  1. Արգելված ապրանքների և ծառայությունների վաճառքի մասին հայտարարություններ տեղադրելն անթույլատրելի է:

  2. Տեղադրել նույն հայտարարությունը մի քանի անգամ, անկախ նշված տարածաշրջանից և բաժնից արգելվում է:

  3. Տեղադրել հայտարարություններ գոյություն չունեցող ապրանքների/ծառայությունների մասին արգելվում է: 

  4. Տեղադրել գովազդային տեղեկատվություն պարունակող հաիտարարություններ արգելվում է: 

  5. Տեղադրել հայտարարություններ նյութական օգնություն հավաքելու, կորստի/գտածոյի մասին արգելվում է:

  6. Էրոտիկ, պոռնոգրաֆիկ կամ ծայրահեղական բովանդակություն ունեցող հայտարարությունները անթույլատրելի են:

  7. Արգելված են հայտարարություններ, որոնց մեջ միաժամանակ նշված են մի քանի ապրանքներ, տվյալ դեպքում պետք է տեղադրել երեք տարբեր հայտարարություններ:

  8. Տեղադրել անորոշ քանակի ապրանքների/ծառայությունների վաճառքի մասին հայտարարություններ, բացառությամբ ապրանքների և ծառայությունների, որոնց վաճառքն անհնար է առանձին-առանձինմ արգելվում է: 

  9. Տեղադրել միջնորդության, պատվերով որևէ իր/ապրանք վաճառելու մասին հայտարարություններ արգելվում է: Գործարք կատարելիս իրը/ապրանքը պետք է լինի առկա:

  10. Տեղադրել ապրանքի/ծառայության մասին բավարար ինֆորմացիա չպարունակող հայտարարություններ արգելվում է:

  11. Տեղադրել ապրանքի/ծառայության մասին կեղծ տեղեկատվություն պարունակող հայտարարություններ արգելվում է: 

  12. Տեղադրել նույն հայտարարությունը տարբեր անձնական կաբինետներից արգելվում է: 

 

Ապրանքի կամ ծառայության նկարագրության պահանջները

  1. Հայտարարության վերնագրում պետք է լինի միայն ապրանքի անվանումը, մնացածը նշվում է նկարագրության մեջ:

  2. Հայտարարության անվանումը եւ նկարագրությունը պետք է համապատասխանի լուսանկարներում պատկերված ապրանքին:

  3. Հայտարարության անվանման, նկարագրության և գնի մեջ մի նշեք Ձեր կոնտակտային տվյալները՝ հեռախոսահամար, հասցե, կայքի անունը, անուն/ազգանունը, հեռախոսահամարները, ինչպես նաև այլ կոնտակտային տվյալներ:

  4. Հայտարարության վերնագրում գնորդի ուշադրությունը գրավող բառերի կիրառումն արգելվում է: 

  5. Հայտարարության վերնագրում և նկարագրության մեջ արգելվում է հայտարարությանը չվերաբերվող բառերի օգտագործումը հայտարարությունների առաջխաղացման նպատակով:

  6. ''Արժեք" դաշտում պետք է նշված լինի ապրանքի/ծառայության իրական կամ նվազագույն գինը: Այն դեպքում, եթե ապրանքը տրվում է անվճար ''արժեք" դաշտում անհրաժեշտ է նշել 0 ռուբլի/դրամ/դոլար:

 

Լուսանկարների վերաբերյալ պահանջները

  1. Լուսանկարները պետք է լինեն բարձր որակի և համապատասխանեն հայտարարության նկարագրությանը և վերնագրին:

  2. Լուսանկարները չպետք է պարունակեն որևէ կոնտակտային տվյալ՝ հեռախոսահամար, հասցե, կայքի անունը, անուն/ազգանունը, հեռախոսահամարները և այլ կոնտակտային տվյալներ:

  3. Լուսանկարները չպետք է պարունակեն այլ կայքերի ինտերֆեյսեր և ծրագրեր;

  4. Արգելվում է տեղադրել մի քանի պատկեր պարունակող լուսանկարներ: 

 

Օգտատերերի անձնական կաբինետների վերաբերյալ պահանջները 

  1. Մի քանի անձնական կաբինետների ստեղծումը նույն հայտարարությունը մեկից ավելի շատ անգամ տեղադրելու համար արգելվում է: Նմանատիպ հայտարարությունները և անձնական կաբինետները արգելափակվելու են: 

  2. Արգելվում է անձնական տվյալներում (լուսանկար, անուն/ազգանուն) օգտագործել՝

    • ոչ պատշաճ արտահայտություններ

    • կեղծ ինֆորմացիա

    • ծայրահեղական բովանդակությամբ արտահայտություններ

    • բռնությանը նպաստող արտահայտություններ

    • գովազդային տեղեկատվություն

    Հայտարարությունների զանգվածային տարածումը հավելվածի այլ օգտատերերին մեկ կամ մի քանի անձնական կաբինետներից արգելվում է:

  3. Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում արգելափակել օգտատերերի անձնական էջերը հավելվածի կանոնները խախտելու համար:

Արգելված ապրանքներ և ծառայություններ՝

  1. Ինտիմ ծառայություններ, էրոտիկ նյութեր եև ապրանքներ մեծահասակների համար, այդ թվում սեքս-խաղալիքներ եւ պահպանակներ:

  2. Բոլոր տեսակի զենք (որսորդական, օդաճնշական, քաղաքացիական և այլն), այդ թվում սառը զենք, (բացառությամբ խոհանոցային և գրենական), կոլեկցիոն, դեկորատիվ զենք: 

  3. Զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա, համալրող շինվածքներ և պահեստային մասեր, բոլոր տեսակի հրթիռային վառելիք, պայթուցիկ նյութեր եւ թափոններ, հրավառության նյութեր, լազերներ, մարտական թունավոր նյութեր, ռազմականացված կազմակերպությունների անձնակազմի համար նախատեսված նյութեր և հատուկ սարքավորումներ, պետական ծառայողների համազգեստ:

  4. Սպիրտ, ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև դրանց պատրաստման համար սարքեր:

  5. Ծխախոտ, ծխախոտային արտադրանք, էլեկտրոնային ծխախոտ, նարգիլե, այդ թվում ծխախոտի պարագաներ (բացառությամբ կրակայրիչների եւ մոխրամանների):

  6. Բուժիչ միջոցներ, բժշկական բնույթի ծառայություններ, այդ թվում բոտոքս ներարկումներ-դեղեր, մերսման և կոսմետոլոգիական ծառայություններ:

  7. Մարդկային օրգաններ եւ հյուսվածքներ փոխնակ մայրերի դոնոր ծառայություններ:

  8. Շրջանառության մեջ գտնվող մետաղադրամներ և թղթադրամներ:

  9. Պետական պարգևներ:

  10. Դիպլոմային, կուրսային և համանման տեսակի աշխատանքներ գրելու համար ծառայություններ:

  11. Ապրանքներ, որոնց շրջանառությունը խախտում է երրորդ անձանց հեղինակային իրավունքները: 

  12. Արժեթղթեր, բաժնետոմսեր, պարտատոմսեր, կտրոններ և այլն:

  13. Թույներ, թմրամիջոցները եւ հոգեմետ նյութեր:

  14. Ռադիոակտիվ նյութեր պարունակող ապրանքներ և սարքավորումներ, ուրան և այլ նյութեր պարունակող թափոններ:

  15. Օգտատերերին կամ Պետական մարմիններին խաբելու համար նախատեսված ապրանքներ/ծառայություններ՝ անձը հաստատող փաստաթուղթ, բժշկական տեղեկանք, ձեւաթղթեր, ավտոմեքենայի համարներ, կեղծ դրամանիշեր:

  16. Տվյալների բազաներ պետական, բանկային, առեւտրային եւ այլ գաղտնիք (այդ թվում կոդերը է բանկային քարտերի, դրամապանակներ և այլն) պարունակող,  ռեսուրսների և ծառայությունների հաշիվներ (սոցիալական ցանցեր, էլեկտրոնային փոստ, խաղեր եւ այլն):

  17. Տեխնիկական միջոցները, որոնք նախատեսված են գաղտնի/ապօրինի տեղեկություններ ստանալու համար:

  18. Սպառողական արժեքներ չունեցող ապրանքներ եւ ծառայություններ, ինչպես նաև՝ կախարդանք, մոգություն, ոչ ավանդական բժշկություն:

  19. Մշակութային եւ հնագիտական ժառանգություն հանդիսացող ապրանքներ, որոնք սահմանվում են Ռուսաստանի Դաշնության համապատասխան օրենքներով:

  20. Ծրագրային ապահովման և գործարանային պարամետրերը փոփոխման համար նախատեսված ապօրինի նմուշների տեղադրման ծառայությունները, այդ թվում՝ nlock, jailbreak և այլն:

  21. Ապրանքների նացիստական նշաններով:

  22. Անհետացման եզրին գտնվող հազվագյուտ բույսերը, կենդանիները և դրանց մասերը:

  23. Խաղային սարքավորումներ:

  24. Ձկնորսական ցանցեր:

  25. SIM-քարտերի կամ շահավետ սակագների վաճառքի առաջարկներ:

  26. Ցանկացած ֆինանսական ծառայություններ, ապահովագրման ծառայություններ, Forex, սնանկացումը, ֆինանսական միջնորդությունը և այլն:

  27. Վիրտուալ փոխանցվող նյութեր (գաղափարներ, մեթոդներ և այլն):

  28. Պետության կողմից պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ:

  29. Փաթեթավորում չունեցող ծովային և գետի մթերքներ:

  30. Ապրանքներ եւ ծառայություններ, որոնց շրջանառությունը արգելված է համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության: