Լուսանկարիչ մեքենաներ նկարելու համար
Местоположение
Описание
Բարև ապագա գործընկեր։
Մենք FOXIZZ ընկերությունն ենք, տուրիստների համար տրանսպորտային միջոցների ամրագրման ագրեգատոր հարթակ Հայաստանում:
Փնտրում ենք լուսանկարչի ով մեզ հետ հեռակա կաշխատի։
Պարտականություններ
Ինչ է պետք անել՞
Մեր հարթակում գրանցված բոլոր ավտոմեքենաները պետք է հերթով նկարահանել, գունաբաժանել, որ վառ ու գեղեցիկ նայվեն ու մեզ ուղարկել։
Մեքենան պետք է նկարել․
Առջևից ու հետևից (2 նկար)
Աջից ու ձախից (2 նկար)
Սրահը առջևի ու հետևի (2 նկար)
Բեռնախցիկը (1 նկար)
Վարորդին (1 նկար)
Ընդհանուր 8 նկար։ 1280×720 (HD) ֆորմատով
Աշխատանքը ազատ գրաֆիկով է, պետք է կապնվել վարորդի հետ, ժամ պայմանավորվել, որ լվացած մեքենան մոտեցնեն։
Տեղանքը պետք է լինի ասֆալտապատ, ունենա հետևի ֆոն ծառերի տեսքով, ինչպես մեր օրինակում է, որ գեղեցիկ ու ճաշակով նայվի։ Ցանկալի է բոլորին հերթով մի տեղ հրավիրել։
Ամեն 8 նկարի համար վճարելու ենք 1000 դրամ։ Մեքենաների քանակը դեռ ~ 400․
Անհրաժեշտ որակավորումներ
Աշխատանքային փորձը պարտադիր չէ, ընդամենը պետք է ունենաս լավ ճաշակ, ցանկացած ֆոտոխմբագրում գունաբաժանման հմտություններ, որակով ֆոտոխցիկ կամ որակով սմարթֆոն։
Եթե ցանկություն ունես աշխատելու, ուղարկիր 8 նկար ցանկացած ավտոմեքենայի, վերը նշված պահանջներով, info շնիկ foxizz կետ am էլ փոստին, որից հետո մենք կծանոթանանք ու եթե տեսնենք որ համապատասխանում է քո աշխատանքը, կզանգահարենք ու կպայմանավորվենք ավելի մանրամասն։ Վճարումը ամեն նկարահանումից հետո քարտին։
Отзывов пока нет 🥴