Կատալոգ
Բոլոր կատեգորիաները

Օգտագործողի համաձայնագիր

Ընդունելով սույն օգտագործման համաձայնագրի պայմանները դուք հանդիսանալու եք TORG.AM-ի օգտատեր։ Ձեր հայտարարությունը տեղադրելիս` Դուք կրում եք պարունակության ամբողջ պատասխանատվությունը: Կայքն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակություն պարունակող հայտարարությունը:

Ընդհանուր պայմաններ

1. TORG.AM կայքում տեղադրված ցանկացած տեղեկություն և նյութ պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին սահմանված ՀՀ օրենսդրությամբ և հանդիսանում են TORG.AM-ի սեփականությունը:
2. Դուք իրավունք չունեք պատճենահանել, վերարտադրել, տարածել, հրապարակել, վերցնել, պահպանել, փոխանցել կամ օգտագործել TORG.AM կայքի ոչ մի մասը, կամ այնտեղ տեղադրված տեղեկությունը առևտրային կամ այլ նպատակներով:
3. Օգտվելով TORG.AM-ի ծառայություններից` Դուք հաստատում եք, որ կրում եք բացառիկ պատասխանատվություն Ձեր կողմից տեղադրված հայտարարության բովանդակության համար, ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկատվությունը տեղադրելու համար` ներառյալ պատենտները, ապրանքանշանները, առևտրային գաղտնիքներ, ինչպես նաև թույլատվություն բոլոր այն անձանց կողմից, որոնք նշվում են հայտարարության մեջ:
4. TORG.AM -ում Ձեր կողմից սխալ կոնտակտային տվյալներ տեղադրելու կամ օգտվելու ուրիշ անձի անվան տակ, Ընկերությունը իրավունք է վերապահում Ձեր կոնտակտային տվյալները տրամադրել տուժված կողմին, իր ներկայացուցիչներին, իրավապահ մարմիններին և/ կամ իրավաբանական անձանց:
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

I. Օգտատերը պարտավոր է՝
1. Չ՛ձեռնարկել որևէ գործողություն, որը կբերի TORG.AM կայքի ենթակառուցվածքի անհամաչափ բարձր ձանրաբեռնվածությանը:
2. Չ՛օգտագործել ավտոմատ ծրագրեր TORG.AM կայք մուտք գործելու համար:
3. Չ՛կանխել և չփորձել կանխել TORG.AM կայքի աշխատանքն ու այստեղ ընթացող այլ գործունեությունը. նաև չկանխել ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը:
4. Չ՛օգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրված տվյալները որևէ այլ նպատակներով, բացառությամբ այդ իսկ օգտատիրոջ հետ գործարք կատարելու համար:
5. Չ՛քննադատել մոդերատորների և ադմինիստրացիայի գործողությունները որևէ այլ տարբերակով, բացի ուղիղ էլեկտրոնային նամակագրությունից:
6. Չ՛օգտագործել անուններ, որոնք նման են այլ օգտատերերի անուններին` իրենց տեղ ներկայանալով և իրենց անուններից հաղորդագրություններ ուղարկելով:
II. Օգտատերը իրավունք ունի՝
1. Օգտատերը իրավունք ունի կայքի աշխատանքի հետ կապված իր դժգոհությունները հղի հետադարձ կապի միջոցով: Բողոքները կդիտարկվեն դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:
III. TORG.AM-ը պարտավորվում է
1. TORG.AM-ը պարտավորվում է գործադրել իր բոլոր հնարավորությունները իրականացնելու սույն Համաձայնագրով սահմանված պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար` ներառյալ կայքի ծառայությունների նորմալ աշխատանքը և երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում:

IV. TORG.AM-ը իրավունք ունի՝
1. TORG.AM-ը իրավունք ունի սահմանելու ժամանակ առ ժամանակ ծառայությունների օգտագործման սահմանափակումներ, օրինակ` հայտարարության պիտանելիության ժամկետի և չափի վերաբերյալ:
2. TORG.AM-ը իրավունք ունի ցանկացած պահին փոխել ծառայությունների մատուցման կարգը`առանց նախօրոք այդ մասին տեղեկացնելով, որի համար չի կրելու որևէ պատասխանատվություն:
3. TORG.AM-ը իրավունք ունի ծառայությունների մատուցման որակը բարձր պահելու համար սահմանափակել օգտատիրոջ ակտիվ հայտարարությունների քանակը, նաև սահմանափակել TORG.AM-ում օգտատիրոջ գործողությունները:
4. TORG.AM-ը իրավունք ունի արգելել օգտատիրոջ մուտքը TORG.AM կայք, եթե նա խախտում է սույն համաձայնագրի պայմանները:
5. TORG.AM կայքը իրավունք ունի ցանկացած պահին հեռացնել և անջատել օգտատերի էջը և հեռացնել բոլոր հայտարարությունները` թողնելով օգտատիրոջը նախնական ծանուցման որոշումը ինքն իրեն և պատասխանատվություն չկրելով իր գործողությունների համար ո’չ օգտատիրոջ և ո’չ էլ երրորդ անձանց դիմաց:
6. TORG.AM-ը իրավունք ունի ցանկացած պահին ճշտելու օգտատիրոջ հետ տվյալները և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Օգտատիրոջ կողմից վերոհիշյալները տվյալները չտրամադրելու դեպքում այն հավասարեցվում է ոչ պատշաճ տեղեկությունների տրամադրելու հանգմանաքին: Այս դեպքում, եթե օգտատիրոջ կողմից տրամադրված փաստաթղթերը չեն համապատասխանում գրանցման պահին տրամադրված տվյալների հետ, ապա TORG.AM-ը իրավունք ունի մերժելու օգտատիրոջը և փակելու նրա մուտքը TORG.AM-ի կայքը առանց նախազգուշացման


V. TORG.AM կայքով օգտվելու դեպքում օգտատերը համաձայն է`

1. Չ՛խախտել հայտարարությունների հրապարակման կանոնները:
2. Չ՛հրապարակել և չ՛փոխանցել որևէ ապօրինի, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք կամ հանրային անկարգություններ:
3. Չ՛հրապարակել, և կամ չ՛փոխանցել նյութեր, որոնք պարունակում են այլ անձի իրավունքները խախտող տարրեր, խախտում են հեղինակային իրավունքը, ապրանքանշանի իրավունքը կամ այլ սեփականության իրավունքը:
4. Արգելվում է նաև առանց օրինական տիրոջ նախնական համաձայնության որևէ նյութեր վերցնելը:
5. Չ՛հրապարակել առաջարկներ, որոնք պարունակում են անօրինական տեղեկություններ գործունեության, ծառայության կամ ապրանքի մասին: Դրա մեջ են մտնում ֆինանսական բուրգերի սխեմաները, թմրանյութերը, վտանգավոր քիմիկատները, զենք, զինամթերք և գողացված ապրանքը, փողերի լվացման կամ ահաբեկիչների ֆինանսավորման վերաերյալ:
6. Չ՛հրատարակել և չ՛փոխանցել որևէ վիրուս կամ այլ դեստրուկտիվ էլեմենտ պարունակող նյութեր:
7. Չ՛վերբեռնել այլ օգտատիրոջ կողմից արդեն տեղադրված ֆայլ` տեղյակ լինելով կամ ենթադրելով, որ այդ կերպով տվյալ ֆայլի տարածումը հանդիսանում է օրինական:

 

Համաձայնագրի ժամկետը

Սույն օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` TORG.AM-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և գործում է անորոշ ժամկետով: Օգտատերը իրավունք ունի միակողմանի դադարեցնել կայքում գրանցումը` առանց TORG.AM-ի ադմինիստրացիային նախազգուշացման և որևէ պատճառաբանության: Եթե օգտատերը համաձայն չէ առանց TORG.AM կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ սույն օգտագործման համաձայնագրի հետ, ապա նա պարտավո՛ր է դադարեցնել TORG.AM -ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը: TORG.AM կայքի օգտագործման չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ:

Բաժիններ
Գրանցվիր մեր կայքում

և ստացիր 2,000֏ քո բոնուսային հաշվին:

Գրանցվել

Մենք օգտագործում ենք cookie ֆայլեր: Մնալով կայքում, դուք հաստատում եք, որ ծանոթացել եք օգտագործման քաղաքականությանը Cookie-ների օգտագործման քաղաքականություն

Հասկանալի է
Աճուրդը ավարտվել է
րոպե
վայրկյան
Ընտրված է
Ավելացնել
Աճուրդը ավարտվել է
Փակել կարգավորումները
Բոլոր կարգավորումները
Դուք իսկապես ցանկանու՞մ եք ջնջել օգտահաշիվը: